|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունն այսօր չի կայանա` հայտնեց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմին՝ այսօր նախատեսված հարցաքննությունը հետաձգելու պահանջով:
Հետաձգելու միջնորդություն ներկայացվել էր այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը գտնվում է արձակուրդում եւ բացակայում է հանրապետությունից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել են Հրայր Թովմասյանին, այնուհետ նրան դեկտեմբերի 30-ին հրավիրել ՀՔԾ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ ՍԴ նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մեղադրանք առաջադրելն իր համար անակնկալ չէր, քանի որ վեց ամիս առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրյալի կարգավիճակում կհայտնվի։
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։