կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-21 10:52
Հասարակություն

Կոչ. արյան դոնորի կարիք կա

                                   Կոչ. արյան դոնորի կարիք կա

  Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկներն օրերս սոցիալական ցանցերում հայտարարություն էին տարածել՝ արյուն է պետք։ Լուսանկարի փոքրիկը՝ «արյան դոնոր չունենք» գրությամբ պաստառով, Yerkir.am-ի հաղորդմամբ՝  օգնության կոչ է անում հանրությանը։ Արյունաբանական կենտրոնից հաղորդում են, որ արյան պահանջն այնքան է մեծացել, որ եղած դոնորները  չեն կարողանում այն բավարարել. օնկոհեմոտոլոգիական հիվանդների թիվն աճել է։ Տարեկան 6000-6500 դոնոր է արյուն հանձնում, բայց օրվա հանձնած արյունը նույն օրն էլ սպառվում է. արյունաբանական կենտրոնն արյան պաշար հավաքել չի կարողանում։ Հանրության շրջանում թյուր կարծիք կա, թե քանի որ մարդկանց մեծ մասի արյունը 2-րդ դրական խմբի է, հետևաբար, այդ արյան կարիքն այնքան էլ չկա. արյունաբանական կենտրոնի մասնագետները հակառակն են ասում՝ հիվանդների մեծ մասը ևս հենց 2-րդ դրական խմբի արյուն ունի, ուստի և, հենց այդ արյան կարիքն է ամենաշատն զգացվում։ Իսկ առհասարակ, բոլոր խմբերի արյան անհրաժեշտությունն էլ կա։

  Բժիշկները հորդորում, կոչ են անում՝ արյան դոնոր դարձեք։ Տարեկան մեկ-երկու անգամ արյուն հանձնեք ու կյանքեր փրկեք։ Արյան դոնոր կարող են դառնալ 18 տարին լրացած այն անձինք, որոնք առողջական լուրջ խնդիրներ չունեն, հիվանդանոցային բուժում չեն ստացել, ատամնաբուժարան այցելության ժամանակ ատամի ներվը չեն հանել կամ չեն բուժել. այդ դեպքում արյունը վարակելու  հավանականությունը մեծանում է։ Կանանց քաշը պետք է գերազանցի 52, իսկ տղամարդկացնը՝ 62 կգ-ը։