կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-11 21:59
Աշխարհ

Ռուս բռնցքամարտիկները հրաժարվել են մասնակցել 2020թ Օլիմպիական խաղերին՝ առանց ազգային դրոշի

Ռուս բռնցքամարտիկները հրաժարվել են մասնակցել 2020թ Օլիմպիական խաղերին՝ առանց ազգային դրոշի

ՌԴ բռնցքամարտի հավաքականի անդամները հրաժարվել են Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցել առանց ազգային դրոշի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարել է ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը՝ հայտնում է «ՌԻԱ նովոստին»։

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) երկուշաբթի հայտարարել էր միջազգային խոշոր մրցաշարերին  ռուս ատլետների մասնակցությունը կասեցնելու մասին։  WADA-ից պարզաբանել էին, որ մոտակա Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերին թույլ են տալու մասնակցել միայն «մաքուր» սպորտսմենների, որոնք մրցելու են չեզոք կարգավիճակով՝ առանց երկրի դրոշի և հիմնի։ Ռուսաստանը նաև 4 տարով զրկվելու է միջազգային խոշոր մրցաշարարեր կազմակերպելու և դրանք անցկացնելու հայտեր ներկայացնելու  իրավունքից։

«Տղաները խնդրում են դատական գործընթացներով հասնել դրոշով ելույթ ունենալու իրավունքին։ Մենք քննարկում ենք այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունները։ Ամենակարևորը մեզ համար այն է, որ մեր բռնցքամարտիկները Ռուսաստանի դրոշի ներքո ելույթ ունենան և հնչի մեր օրհներգը։ Առանց դրա իմաստ չունի մասնակցել»,-ասաց Կրեմլյովը։

Ավեի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանը հայտ կներկայացնի 2021թ-ի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը Չելյաբինսկում և 2020թ-ի Աշխարհի գավաթի անցկացման համար։

«Կարծում եմ WADA-ի հետ պետք է համաձայնության գալ, որ Աշարհի գավաթն ու Եվրոպայի առաջնությունը որևէ կերպ անցկացվեն Ռուսաստանում։  Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը հզոր սպորտայինն կայսրություն է, մեր երկրի տարածքի բոլոր մրցաշարերն անցնում են ամենաբարձր մակարդակով։ Այդ չափանիշը քչերն են կարողանում պահել»,-հավելեց Կրեմլյովը։

Նա կարծիք հայտնեց, որ տեղի ունեցածը Ռուսաստանի խնդիրը չէ, այլ ամբողջ համաշխարհային սպորտինը և պետք է մեղադրել ոչ թե երկրին, այլ «կոնկրետ ինչ-որ մեկին կամ կոնկրետ ֆեդերացիայի»։