Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունաստանի Օլիմպիա վայրում այսօր տեղի է ունեցել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը. հայտնում է Yerkir.am-ը:
Կորոնավիրուսի պատճառով միջոցառմանը մասնակցել են սահմանափակ թվով մարդիկ: Ներկա են եղել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ավանդույթի համաձայն ջահի փոխանցումավազքի պատիվը տրվել է հույն մարզիկներին, սակայն առաջին անգամ դրա մեկնարկը վստահվել է կին մարզուհու` օլիմպիական չեմպիոն, հրաձգուհի Աննա Կորակակին:
Նա կվազի մինչև ժամանակակից խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ Դե Կուբերտենի հուշարձանը, որից հետո ջահը կհանձնի Ճապոնիան ներկայացնող մարզիկին: Օլիմպիական կրակը մինչև ապրիլի 19-ը կմնա Հունաստանում, որից հետո նոր կուղևորվի ճապոնական կղզիներ: