|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Վերջացել են «Տժվժիկ» կինոնկարի նկարահանումները, և հոնորարային վճարման համար երկար հերթ է գոյացել «Հայֆիլմ» ստուդիայի գանձարկղի մոտ: Հոնորար ստանալու հերթը հասնում է Արման Կոթիկյանին: Ստանում է բավականին պատկառելի մի գումար՝ շարժելով մասնավորապես բանվորների նախանձը.
- Վա՜յ, ընկե՛ր Կոթիկյան, համա թե փող ստացաք, մի ամբողջ վագոն…
- Այո, տղանե՛ր, չզարմանաք, հավասարության հարց կա՝ Խորհրդային Միությունը բանվորների գերիշխանության երկիր է: Է՛, իշխանությունը՝ ձեզի, թող դրամն էլ մերն ըլլա…
Շարունակելի