Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Վանյանն իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանի հայերենը, կարծես, Հայերեն չէ։
Իսկ՝ «Ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառիս բուն և փոխաբերական իմաստով» նրա երեկվա արտահայտությունը, առնվազն, մտահոգում է ինձ։ Եթե կա օրինազանցություն, ապա կա այդ երևույթի առաջն առնելու ընթացակարգ և, վերջապես, կա դատարան։ Ու՞մ եք ծնկի բերելու, և բառի ո՞ր փոխաբերական ֆրեյդիզմ-իմաստով։ Կամ ուղիղ իմաստը՞ որն է, երբ ծնկի եք բերում ամեն օր Աստծո առջև առանց այն էլ, աղոթքով ծնկի իջնող որևէ եկեղեցականի, թեկուզև՝ որպես իր Երկրի քաղաքացի, ընդիմադիր լինի նա։
Ես չեմ հասկանում ոչ ասֆալտին փռելու հայտարարությունները, ոչ էլ սա։ Իմ աչքերի առջև ձևավորվում է մի անանցանելի բռնապետ, որովհետև այս մարդը ոչ մեկի հետ հաշվի նստել չի ուզում, ու որքան հասկացա, եթե նախկին իշխանավորները խելոք, սուսուփուս նստած են իրենց տներում, ապա նրանց մասին կարելի է մոռանալ, բայց եթե իշխանության վերաբերյալ Նկրտումներ ունեն, ապա հայտարարվում են օրենքից դուրս ու պատասխանատու են իրենց «թալանած» սեփականությամբ։
Պարզվում է, որ ժողովուրդը սրանց չի հանդուրժի, ու այստեղ պարոն վարչապետը խոսում է ժողովրդի անունից։ Իսկ այն որ այդ նույն ժողովուրդը դեմ է Ամուլսարի շահագործմանը, նա կարծես չի նկատում։ Չէ, այս մեկը ժողովուրդ չի, սա արդեն կառավարության վրա ապօրինի ճնշում գործադրող զանգված է։ Իսկ թավշյա հեղափոխությունը, որը բերեց իշխանափոխության, նախկինների վրա ճնշում չէր, չէ, այլ թավշյա մազոխիզմ, որի կարիքը նախկինները շատ ունեին։
Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի վիճակում կլիներ պարոն սուպերվարչապետը, եթե Սերժ Սարգսյանը, իշխանությունը օրինական չհանձներ իրեն, այլ պարոն Յանուկովիչի պես ծլկեր Հայաստանից, առանց իրավահաջորդության լեգիտիմ ապահովման։ Այդ պատճառով, առայսօր՝ Ռուսաստանը, Ուկրաինական իշխանությունները համարում է ապօրինի։ Հասկացանք, որ Քոչարյանին տանել չեք կարող։ Բայց եթե խոսում եք Սերժ Սարգսյանից, ապա ու՞ր է ԼՏՊ-ն իր ՀՀՇ անարխիայով։ Եվ ընդհանրապես, մի տեսակ սիրուն չէ նախորդների ընտանիքներն ու անդամներին քննարկելը։ Հանցագործությու՞ն են արել՝ կան համապատասխան իրավապահ մարմիններ, դատարան ու փաստաբաններ։ Իսկ Դուք, վերջապես, մեր Երկիրը կառուցեք։
Իսկ ինչ վերաբերվում է Վանեցյանի արարքին․
Եթե վաղը պարզվի, որ նրա մտահոգությունները ճշմարտացի էին, ապա նրա նախազգուշացումը սեփական ժողովրդին և հրաժարականը՝ իսկական սպայի պահվածք են»: