Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանին հաստատել է պաշտոնական լեզվի մասին օրինագիծը, որով թուրքմեներենը, ասորերենն ու հայերենը ինքնավարության տարածքում, քրդերենից և արաբերենից բացի, դարձել են պաշտոնական լեզու:
Ըստ Nerinaazad-ի՝ Քրդական Ինքնավարության խորհրդարանի խոսնակ Թարըք Ջևհերը հայտնել է, որ պաշտոնական լեզվի վերաբերյալ օրինագիծը քրդական պառլամենտն ընդունել է հոկտեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 20-ին այն ներկայացվել է նախագահ Բարզանիի հաստատմանը, ով վավերացրել է այն:
Ջևհերը հայտնել է նաև, որ, որպեսզի օրինագիծն օրենքի ոժ ստանա, նախագահն այն ուղարկել է կառավարություն:
Օրինագիծը բաղկացած է 27 հոդվածից: Առաջին հոդվածում նշվում է, որ Իրաքի, նաեւ քրդական շրջանում պաշտոնական լեզուներն են քրդերենն ու արաբերենը: Երկրորդ հոդվածով սահմանվում է, որ թուրքմեներենը, ասորերենն ու հայերենն այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են այս լեզուներով խոսող փոքրամասնությունները, քրդերենի հետ միասին ընդունվում են որպես պաշտոնական լեզու: