|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Միացյալ Նահանգների կամ Սաուդյան Արաբիայի կողմից հարձակումներն Իրանի վրա կհանգեցնեն լայնամասշտաբ պատերազմի, հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը:
«Լայնամասշտաբ պատերազմ կսկսվի»,- ասել է նա պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ կունենան Միացյալ Նահանգների կամ Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի դեմ հարձակումները։
Զարիֆը հավելել է․
«Թեհրանը, առանց երկմտանքի կպաշտպանենք մեր երկիրը»։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական պատասխանը, որը հիմնված է ստի վրա, կարող է հանգեցնել բազմաթիվ զոհերի: