|
Փոխարժեքներ
11 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Պակիստանը հույս ունի, որ Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները կհանգեցնեն տարածաշրջանում երկարատև խաղաղության։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպմանը։
«Բարձր գնահատելով երկու պատվիրակությունների կառուցողական փոխգործակցության ցանկությունը՝ վարչապետը հույս հայտնեց, որ այս բանակցությունները կարևոր քայլ կլինեն տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար», - ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ հանդիպման ընթացքում Շարիֆը վերահաստատել է Պակիստանի հանձնառությունը շարունակել օգնել երկու կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության առաջընթացի համար։