|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները դատապարտել են Իրաքի տարածքը հրթիռկածողող Իրանի և Թուրքիայի ռազմական գործողությունները և այն անվանել «Իրաքի ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում». հայտարարել է WAM գործակալությունը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄԷ-ն մերժում է արաբական երկրների ներքին գործերին ցանկացած միջամտություն: ԱՄԷ-ն պահանջել է, որ հակամարտող կողմերը զերծ մնան գործողություններից, որոնք վտանգ են ներկայացնում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար:
Նշենք, որ թուրքական բանակը Իրաքում նախաձեռնել էր «Ճանկ-վագր» և «Ճանկ-արծիվ» հատուկ գործողություններ ընդդեմ Իրաքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»: