կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-18 09:09
Քաղաքական

Փաշինյանը կգնա՞ «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով. «Իրավունք»

Փաշինյանը կգնա՞ «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով. «Իրավունք»

«Վանեցյանի հրաժարականի դեռ «շատ շուր վերցնելու ունակ» պատմու­թյունը մեկ միանգամայն ուշագրավ երանգ ևս ուներ: Այն զգացվեց վար­չապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի ռեակցիայից:

Այսպես, վարչապետի ՀՀՇ-ական ծագումնաբանությամբ խոսնակը, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի հայտարարության տեքստին, նման մեկնաբանություն տվեց. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքս­տը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեա­կան պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն...»:

Իհարկե, նման մեկնաբանությունը նախ հուշում է, թե Փաշինյանը որքան ծանր է տարել Վանեցյանի այդ հայտա­րարությունը, այսինքն, թե նա ինչ իմաստ դրեց այդ հրաժարականի տակ: Եվ նկատենք՝ մտահոգության տեղիք իրոք կա. այն, ինչ ներկայացրեց Վանեցյանը, անգամ սովորական ռումբ չես համարի, որ մեկ անգամ պայթեց և վերջ, այն դեռ օրեր և շաբաթներ շարունակ է մի գլուխ պայթելու: Բայց սրանով հան­դերձ, Կարապետյանի մեկնաբանությու­նը մեկ այլ ուշագրավ հետևության է տանում: Այսպիսով, ո՞վ է գրել Վանեցյա­նի հրաժարականի տեքստը: Մի կողմից՝ հասկանալի է, չունենալով անվտանգության երաշխիք, Վանեցյանը հազիվ թե նման սկանդալի գնար: Այսինքն, եթե պարզապես դժգոհ է իշխանական հա­մակարգի վիճակից, ընդամենը հրաժա­րական կտար և հանգիստ կհեռանար: Իսկ այսպես, միանգամից ինքն իրեն դարձրեց Նիկոլի աչքի գրողը, որը մեծ հավանականություն է տալիս համապա­տասխան «թիկունք» ունենալու վարկա­ծին: Ու Կարապետյանն էլ հենց դա է ակ­նարկում «Ով է գրել այդ տեքստը»:

Ճիշտ է, նա անմիջապես էլ մեղքը բարդում է ինչ-որ կոռուպցիոներների PR-շիկների վրա, սակայն դա բավականին անլուրջ է. հայաստանյան այդ ո՞ր «չպատժված կոռուպցիոները» կարող է ոչ միայն վարչա­պետի հովանու տակ գտնվող հզոր ԱԱԾ պետին ոչ միայն հրաժարականի դրդել, այլ այսպիսի սկանդալային հրաժարականի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։