|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հուլիսի 14-ին՝ ժամը 00:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի կոմպրեսորային տեղամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել` 01:40-ին:
Ամբողջությամբ այրվել է կոմպրեսորային տեղամասը (մոտ 120 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: