կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-28 14:13
Իրավական

Մտադիր ենք վեթինգի մասին առանձին օրենք ունենալ. Լիլիթ Մակունց

Մտադիր ենք վեթինգի մասին առանձին օրենք ունենալ. Լիլիթ Մակունց

Մտադիր ենք վեթինգի մասին առանձին օրենք ունենալ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Վեթինգի գործիքակազմը, բնականաբար, ենթադրելու է մի շարք օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի, մասնավորապես` ԲԴԽ-ի և հակակոռուպցիոն մարմնի կողմից, բայց այս պահին նման քննարկում չկա»,- ասաց նա:

Հարցին, թե օրենսդիրներն իրենց կողմից ի՞նչ լուծում են առաջարկում Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու համար, Մակունցն արձագանքեց, որ իրենք ծանոթանում են ՍԴ-ի կողմից իրենց ուղարկվող առաջարկներին, հետո կխոսեն այդ մասին: Ըստ նրա` կամայական կամ քաղաքական դիրքորոշումներ այս հարցում չեն կարող լինել:
 
«Պետք է հասկանալ, թե ՍԴ-ի հետ կապված ինչ խնդիր կա, որոնք են այն ուղիները, որոնք մեր լիազորությունների դաշտում են, և ինչ է առաջարկում օրենսդիրին ՍԴ-ն»,- ասաց Մակունցը:
 
Նա վաղ համարեց խոսել այն մասին, որ վեթինգից հետո, որոշ դատավորների լիազորությունների դադարեցմամբ, կարող է առաջանալ կադրային խնդրի հարց:
 
Իսկ, թե ինչպե՞ս է ԲԴԽ-ն վեթինգի ենթարկելու դատավորներին, և արդյո՞ք հենց ԲԴԽ անդամներն էլ չպետք է ենթակվեն վեթինգի, Մակունցն ասաց, որ ինքը մոտավոր ներկայացրել է, թե դրա իրականացումն ինչպես են պատկերացնում` քաղաքական առումով, իսկ մնացածն արդեն մասնագիտական տիրույթում է: