|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նիստ չի եղել, այլ հանդիպում վարչապետի և կառավարության առանձին անդամների միջև, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Զարմանալի ոչ մի բան չկա, բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու: Կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրը իրենց անելիքները սինխրոնիզացնեն, և եթե այդ ընթացքում կան կուտակված հարցեր, քանի որ յուրաքանչյուրս մեր տիրույթում հստակեցումների կարիք ունենք, այդ ամենը քննարկենք: Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, ապա տարբեր հարցեր են քննարկվել, խոսել ենք վարչապետի՝ Դավոս և Գերմանիա կատարած այցելությունների մասին, իհարկե, առանձին թեմաներ ևս եղել են», - նշեց Մակունցը՝ ավելացնելով, որ հանդիպումներն աշխատանքային են, ուստի շատ մանրամասներ չի կարող ներկայացնել, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի հետ կապված:
Դիտարկմանը՝ օրենքի խախտում չէ, երբ կառավարության անդամները գալիս են խորհրդարան ու մասնակցում քննարկմանը, Մակունցը հավաստիացրեց, որ որևէ խախտում չկա:
«Օրենքով արգելված չէ, կառավարության անդամները կարող են մուտք գործել Աժ, պատգամավորները կարող են առաջարկել, որ կառավարության առանձին անդամներ գան և մասնակցեն որոշակի հանդիպմանը», -շեշտեց Մակունցը: