|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում ողջունել է ապրիլի 17-ին վերջապես իր քաղաքապետի մանդատը ստացած` Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին:
«Ողջույն, պարո'ն քաղաքապետ: Հաջողություն եմ մաղթում»,- գրել է նա` հղում անելով այն հրապարակմանը, որում Իմամօղլուն շնորհակալություն էր հայտնում Ստամբուլի բնակիչներին, այդ թվում` հայերին:
Նշենք, որ ՏԻՄ ընտրություններում ԺԴԿ-ն և քեմալական-ազգայնական Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը թեև դաշինք չէին կազմել, այնուհանդերձ, մի շարք քաղաքներում աջակցում էին միմյանց: