Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք բազմիցս լսել ենք, որ հանրության շրջանում ագրեսիայի աճ է նկատվում` թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ իրական կյանքում, ու ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին ու քաղաքացիներին, որ զերծ մնան բռնության բոլոր դրսևորումներից, առավել ևս դրանց խրախուսումից. այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոյանը՝ անդրադառնալով «Ես եմ ծեծել» բողոքի ակցիային ու Ազատության հրապարակում դրան նախորդած դեպքերին՝ թոռների ներկայությամբ մարդու վրա հարձակմանը, Արցախի նախագահի «գլուխը ջարդելուն»։
«Կազմակերպվող ցանկացած ակցիա, պետք է բացառապես խաղաղ պայմաններում անցկացվի ու բռնության խրախուսական տարր անգամ որևէ ձևով չպարունակի»,- ասաց նա։
Սիմոնյանը հստակեցրեց՝ ամեն ինչ փոխկապակցված է, եթե սոցցանցերում թույլ ենք տալիս, աչք ենք փակում ահագնացող ագրեսիայի վրա, ապա այն մի օր դուրս է գալու իրականություն։
«Չեմ բացառում, որ այն, ինչ երեկ ու դրանից առաջ էր տեղի ունենում, նաև հետևանք է իշխանությունների կողմից հնչեցված որոշակի հայտարարությունների, որոնք նույնպես ագրեսիա են պարունակել։ Խոսքս ուղղում եմ իշխանության ներկայացուցիչներին, որ նրանք ևս իրենց խոսքում բացառեն ագրեսիայի դրսևորումները»,- շեշտեց պատգամավորը։
Հարցին անդրադարձավ նաև ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ քաղաքական էլիտայի կողմից կա անհանդուրժողական վերաբերմունք այլակարծության ու քննադատության նկատմամբ, ու դա ավելի մեծ ալիք է ստանում սոցիալական ցանցերում։
«Տեսնում ենք, որ այդ ամենի հետևանքները դուրս են գալիս սոցիալական ցանցերից, ու սրա դեմ պայքարը պետք է սկսենք ամեն մեկս մեզնից։ Հատկապես իշխանությունները պետք է զգուաշավոր լինեն հայտարարություններում ու գնահատականներում»,- ասաց նա։