կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 21:53
Քաղաքական

Ես շատ զգույշ եմ լավատեսության կամ հոռետեսության մասին այդ գնահատականներում. Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպումից հետո

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ճեպազրույց է անցկացրել լրագրողների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո: ԱԳՆ պաշտոնական կայքը հրապարակել է այդ ճեպազրույցի  մանրամասները:

 -Կա՞ն ապագայի վերաբերյալ հստակ համաձայնություններ։

Մենք ունենք որոշ համաձայնություններ։ Մենք ունենք համաձայնություններ, որոնք պետք է իրականացվեն, և, կարծում եմ, վերահաստատել ենք այն, ինչ վերաբերում է լրագրողներին, կալանքի մեջ գտնվող անձանց, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կայունությանը, լարվածության ռիսկերը նվազեցմանը նպաստող միջավայրի կայունությանը: Սրանք պահանջում են բազմաթիվ հստակ քայլերի ձեռնարկում, և մենք պետք է աշխատենք դրանք ի կատար ածելու ուղությամբ:

-Հայաստանի դիրքորոշման մեջ կա՞ որևէ փոփոխություն՝ կապված Արցախին ներգրավելու հետ:

Որևէ փոփոխություն չկա և չի էլ կարող լինել, և շատ հստակ եմ նշում. Հայաստանի դիրքորոշումը կառուցված է շատ գործնական հիմքի, գործնական մոտեցման վրա, այն է՝ Արցախի շահառու է և հանդիսանում է այս ամենի  սուբյեկտը, և նրանք պետք է ունենան սեփականության համապատասխան զգացում, եթե մենք իրապես վճռական ենք բանակցային գործընթացում գործնական առաջընթաց ապահովելու հարցում: Ուստի, կարծում եմ՝ մենք շատ հստակ ենք եղել մեր մոտեցումներում, մենք փորձում ենք ընդգծել, որ սա մասնավորապես քաղաքական կամքի գործնական հարց է՝ բանակցություններում ապահովելու գործնական առաջընթաց: Այս բանակցությունների սուբյեկտը և շահառուն՝ Արցախը, պետք է ունենա սեփականության անմիջական զգացում: Ուստի, սա եղել է երկխոսության մաս, իհարկե մենք պետք է դա հաշվի առնենք: Սակայն, ինչպես ես ասացի, շատ կարևոր է հանգամանքն այն է, որ այս խնդիրները փոխկապակցված են, և մենք շատ զգուշորեն պետք է մոտենանք դրանց:

- Դուք լավատեսորե՞ն ենք տրամադրված այսօրվա բանակցություններին։

Ես շատ զգույշ եմ լավատեսության կամ հոռետեսության մասին այդ գնահատականներում, սակայն կարծում եմ, որ սա պատասխանատվություն է, քանի որ այս բանակցությունները շատ ուղղակի ազդեցություն ունեն մարդկանց կյանքերի վրա։ Եվ երբ հարցը այս հարթության մեջ է դիտարկվում, պետք է գիտակցել, որ այն ինչ արվում է, պետք է ծառայի խաղաղության հաստատման նպատակին։ Դա լավ է Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի համար, դա լավ է ամբողջ տարածաշրջանի համար։
Բայց դա պետք է լինի այնպես, որ բոլոր կողմերը զգան, որ ընդունվող հանձնառությունները համարժեք են, որ կա փոխզիջման վրա հիմնված այնպիսի լուծում, որ կողմերից յուրաքանչյուրը զգա, որ այն արտահայտում է իր ազգային շահերն ու միմյանց մտահոգությունները և գտնում այնպիսի ելք, որի շրջանակներում համարժեք հանձնառությունների ստանձնումն ապահովում է այդ անհրաժեշտ հավասարակշռությունը։  Սա է փոխզիջման էությունը։

 -Մամեդյարովը ասաց` հաջորդ հանդիպումը չի ուշանա…

Այո, ես կարող եմ հաստատել, որ մենք համենայնդեպս համաձայնություն ունենք, որ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ և հաջորդ հանդիպման մասին նորից կվերջնականացնենք համաձայնությունը։ Մենք դեռևս նոր ենք դուրս եկել, և հասկանում եք, որ նույնիսկ ներկայիս այս զրույցը առաջին, այսպես ասած, արտացոլումն է, թե ինչպես ենք մենք զգում այս բանակցությունների արդյունքը։ Մենք բնականաբար պատրաստ ենք շարունակել և պատրաստ ենք հայտարարել այդ հաջորդ կետը, երբ համաձայնությունը կունենանք, բայց նույնպես կվերահաստատենք որ սպասել չի տա: Բայց միևնույն ժամանակ շատ էական է, որպեսզի մենք կարողանանք վերահաստատել այն հանձնառությունները, որոնք վերաբերվում են համապատասխան միջավայրին և զինադադարի ամրապնդմանը և համապատասխան մեխանիզմներին, որոնք մաս են նման միջավայրին։

Հարցս վերաբերում է նրան, որ Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մասին, իսկ ի՞նչ կասեք  7 հարակից շրջանների, Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց մասին։

Ես խոսում էի Հայաստանի առաջնահերթությունների մասին: Եվ, բնականաբար, մյուս կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերը նույնպես առկա են: Եվ ինչպես ասում էի…

 Ինչպիսի՞ն է դիրքորոշումը…

Լուծումն իրենից ներկայացնում է հանձնառություն: Կարծում եմ ինձնից չեք ակնկալում այս խնդիրների վերաբերյալ ծավալուն քննարկում կամ վերլուծություն այս բանակցություններից անմիջապես հետո: Դա ամենևին այն չէ, ինչի հետ մենք հիմա գործ ունենք: Բայց ինչպես նշեցի, մենք ունենք մեր առաջնահերթությունները և խոսում ենք մեր առաջնահերթությունների մասին, բայց դուք կհիշեք, երբ վարչապետն ասում էր, որ խաղաղությանը հասնելու ուղին այն է, որի միջոցով կկարողանանք պատասխան տալ տարատեսակ այն հարցերին, որոնք հուզում են բոլոր կողմերին: Կուզեի նաև հիշեցնել, որ Հայաստանի վարչապետն այդ մասին ասել է նախկինում, և մենք բազմիցս վերահաստատել ենք դա. ինչպիսի հանգուցալուծում էլ ձեռք բերվի, այն պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդների համար:

Այս պահին, ինչպես ես ասացի, այդ շատ մտահոգիչ զարգացումները, հրադադարի խախտումները, որոնք կյանքեր են խլում, շատ կարևոր մարտահրավերներ են, որոնց մենք պետք է առերեսվենք, որոնք պետք է արձագանքենք, և մենք պետք նվազեցնենք էսկալացիայի ռիսկերը, որպեսզի կարողանանք պահպանել խաղաղությանը նպաստող միջավայրը:

Եվ այսօր այս զրույցն ունեցանք և այդ առումով համանախագահների, իմ գործընկերոջ հետ լավ քննարկում ունեցանք:

Վերջին հարցը անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման մասին, որևէ մեկնաբանություն կանե՞ք…

Մենք շատ ինտենսիվ, ներառական և շատ արդյունավետ երկխոսություն ունեցանք դեսպան Բոլթոնի հետ: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հարցերի լայն շրջանակ, որում, իհարկե, ամենակարևոր մասն էին կազմում ամենակարևորն տարածաշրջանային անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ ԱՄՆ-ն համանախագահ երեք երկրներից մեկն է և որպես համանախագահ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին շատ կարևոր շահառու է այս ամենում: Մենք ունենք տարածաշրջանային անվտանգությանը և դինամիկային առնչվող շատ կարևոր հարցեր, մենք, իհարկե, պետք է շարունակենք այս երկխոսությունը, այս զրույցը: ԱՄՆ-ն շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք ունենք բավական հարուստ երկկողմ օրակարգ, որը մենք արժևորում ենք: Ուստի, բոլոր առումներով սա շատ կարևոր զրույց էր ԱՄՆ-ի՝ Հայաստանի կարևոր գործընկերոջ հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Եվ ես ասացի, որ սա շատ արդյունավետ, հետաքրքիր երկխոսություն, զրույց, քննարկում էր դեսպան Բոլթոնի հետ: