կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-06 16:02
Հասարակություն

Կարեն Անդրեասյանին հորդորում ենք զուսպ լինել իր հայտարարություններում. հայտարարություն

Կարեն Անդրեասյանին հորդորում ենք զուսպ լինել իր հայտարարություններում. հայտարարություն

«Հանուն Չորրորդ Իշխանության» հասարակական կազմակերպությունը արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանի՝ այսօր արված մեկ արտահայության կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Այսօր արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը, որը նախկինում զբաղեցնում էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, իրեն թույլ է տվել մի շատ տարակուսելի արտահայտություն։
Անդրեասյանն ասել է, որ «լրագրողի կերպարի տակ կարող է վարձկան թաքնված լինել»։ Վարձկաններն ընդհանրապես կարող են թաքնված լինել ամեն տեսակ մասնագիտության տեր մարդկանց կերպարի տակ՝ օրինակ՝ պատգամավորի, արդարադատության նախարարի կամ վարչապետի ։
«Հանուն չորորդ իշխանության» ՀԿ-ն դատապարտում է նախարարի այս հայտարարությունը՝ համոզմունք հայտնելով, որ նրա այս հայտարարությունը չափազանց վտանգավոր է և ունի լրագրողներին թիրախավորող բնույթ, հանրության մեջ լրագրողների կերպարի նկատմամբ անվստահություն առաջցնելու նպատակ։
Հիշեցնենք նաև, որ նախկինում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հանդես եկել լրագրողների նկատմամաբ ընդհանրական, թիրախավորող և վիրավորական հայտարարություններով՝ ասելով, որ «լրագրողները քիլլերներ են» և այլն։
Արդարադատության նորանշանակ նախարարին հորդորում ենք ցուցաբերել զսպվածություն և լրագրողական համայնքի մասին արտահայտվելիս ընտրել բառերը, ինչպես նաև ներողություն խնդրել լրագրողական համայնքից։
"Հանուն Չորրորդ Իշխանության" հասարակական կազմակերպություն