Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Կառավարությունն ու պետական մի շարք գերատեսչություններ, վերջին ժամանակահատվածում իրենց աշխատանքը համարելով շատ կարևոր, որոշել են անարձագանք թողնել պատգամավորների, ժողովրդի ու, ընդհանրապես, այլ պետական կառույցներից իրենց ուղարկված նամակները:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոմյանը ևս նամակներ է ուղարկել կառավարությանը, սակայն ամիսներ շարունակ դրանցից պատասխան չի ստացել: «Երբ ներկայացվում էր կառավարության զեկույցը, որը ներկայացում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ես նրան այդ մասին ասացի ու կարծում էի, որ դա զգոնության ազդակ կարող է լինել, կոչ կլինի, որ ուղարկված նամակներին պետք է պատասխանել: Բայց դա տեղի չունեցավ ու ես այժմ էլ սպասում եմ նամակների պատասխաններին, որոնց տեղեկատվությունը, այսպես ասեմ, նույնիսկ հնանում է, ու խնդիր է դառնում: Ես նամակներ գրել եմ փետրվարին ու մինչև հիմա սպասում եմ պատասխանին»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ մեր տեղեկությունների՝ նույն ճակատագրին են արժանանում նաև ՀՀ քաղաքացիների կողմից ուղարկվող նամակները: Վերջիններս էլ նամակի պատասխանին երկար սպասելուց հետո ստիպված են լինում փողոց դուրս գալ՝ բողոքի ակցիա անելով երեկ վարդաբլուրցիները ԱԺ-ի դիմաց բողոքում էին իրենց նամակներին չարձագանքելու համար:
Մանրամասները`թերթի ասյօրվա համարում: