Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում պաշտոնապես գրանցված է 67 աղանդավորական կառույց, բայց 200 կրոնական կառույցներ պաշտոնական գրանցում չունեն: Այս մասին լրագրողներին հայտնեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նա նշեց նաև, որ Հայաստանում 350 000 հոգի Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չէ, ընդ որում` 40 տոկոսը քայքայիչ աղանդների հետևորդ է:
«Եթե տարիներ առաջ նկատվում էր մեծ հոսք դեպի աղանդներ, այսինքն` այս կամ այն կրոնական կառույցին հարողների թիվը գնալով ավելանում էր, ապա վերջին շրջանում մի շարք մարդիկ ուղղակի հիասթափված լքում են իրենց «եկեղեցին»: Օրինակ` եթե Եհովայի վկաները տարեկան 1000 նոր անդամ են ունենում, ապա նրանց ուղիղ կեսը որոշ ժամանակ անց լքում է կառույցը, քանի որ մարդիկ սկսել են չհավատալ նրանց»,- ասաց Ամարյանը:
Նա նշեց նաև, որ, չնայած դրան, տարածված է նաև աղանդից աղանդ տեղափոխվելը, օրինակ` վերջին շրջանում «Կյանքի խոսքի» մի շարք հետևորդներ գնացել են այլ կրոնական կառույցներ, քանի որ նրանց առաջնորդը հրաժարվել էր շարունակել իր «գործը»: