|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մի շարք մուսուլմանական երկրների առաջնորդների ու ներկայացուցիչների մասնակցությամբ` այսօր Ստամբուլում բացվեց Թուրքիայի ամենամեծ` Չամլըջայի Մեծ մզկիթը: Մզկիթի շինարարությունը սկսվել էր 6 տարի առաջ: Այն միաժամանակ կարող է ընդունել 63 հազար հավատացյալի:
Սելջուկ-օսմանյան ճարտարապետական ոճով կառուցված մզկիթը երևում է Ստամբուլի ամեն վայրից: Այն ունի նաև թանգարան, պատկերասրահ, գրադարան, հանդիսությունների դահլիճ, արվեստանոց և մեծ կայանատեղի:
Մզկիթի 6 մինարեթներից 4-ն ունեն 107.1 մետր բարձրություն: Թիվը պատահական չէ` խորհրդանշում է 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում սելջուկների հաղթանակը: Մզկիթն ունի 72 մետր բարձրություն, որը խորհրդանշում է Ստամբուլում ապրող 72 ազգություններին. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Ի դեպ, Չամլըջայի Մեծ մզկիթը գտնվում է Ստամբուլի ասիական մասում գտնվող Սկյուտար թաղամասի Չամլըջա բլրին: