|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ժամանակավոր փակել Փարիզի արվարձանում մզկիթը: Այդ մզկիթը Facebook-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որը ատելություն էր առաջացրել պատմության ուսուցիչ Սեմուել Փաթիի նկատմամբ, ում դաժանաբար սպանել էին, հաղորդում է Reuters-ը:
Ոստիկանությունը փակցրել է մզկիթի փակման մասին հայտարարությունը: Իշխանությունները խոստացել են կոշտ միջոցներ ձեռնարկել ատելություն, ծայրահեղական քարոզչության տարածող հաղորդագրությունների դեմ:
Իսլամիստի կողմից ուսուցչի գլխատումը այն բանի համար, որ նա կրոնական սատիրա էր օգտագործել ուսանողների հետ քննարկման համար, ցնցել է Ֆրանսիային եւ ողջ աշխարհին:
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմեյնն այս շաբաթ հայտարարել է, որ Ֆրանսիան բախվում է «ներքին թշնամու» հետ: