|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Թուրքիայի Սամսուն ծովափնյա քաղաքի Սելահիյե թաղամասում գտնվող «30 Ağustos İmam-Hatip» դպրոցը և կից Սելահիյե մզկիթը մինչև Թուրքիայի Հանրապետության հռչակումը (Ցեղասպանությունից առաջ-խմբ.) հայկական եկեղեցի են եղել: Թուրքական «Samsun Canlı Haber TV»-ի` Սամսունի հայկական թաղամասի մասին պատրաստած փոքրիկ ռեպորտաժում նշվում է, որ մինչև հանրապետական շրջանն այնտեղ ապրել է 15.000-ից ավելի հայ, որոնք կենտրոնացած են եղել հիմնականում հենց Սելահիյե թաղամասում:
Ըստ Ermenihaber-ի՝ ռեպորտաժում հայկական թաղամասի մասին տեղեկություններ է հաղորդել նաև Սամսունի շրջանի պատմագիտական խմբի նախագահ Էմին Քըրբըյըքը: Նրա խոսքով` Սելահիյեում բնակվող հայերի տները եղել են երկհարկանի, ունեցել են այգիներ ու եղել են ծովահայաց: Թուրք պատմաբանը նշել է, որ «Գազի փաշա» նախակրթարանն էլ հայկական որբանոց է եղել, որտեղ ապրել է նաև եկեղեցում ծառայող հոգևորականը: Քըրըբըյաքի խոսքով՝ այս թաղամասում ապրել է քաղաքի էլիտան:
Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ այսօր էլ դեռ թաղամասում կան շենքեր, որոնք կրում են հայկական հետքը:

