Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Թուրքիայի ամենամեծ` Չամլըջա մզկիթում, որի շինարարությունը Ստամբուլում սկսվել էր 6 տարի առաջ, առաջին էզանը կկարդան մարտի 7-ին: Օրը պատահական չի ընտրվել: Ըստ մուսուլմանական օրացույցի` այս տարվա մարտի 7-ը համապատասխանում է Ռեգաիփի ( ցանկության ) գիշերվա հետ: «Ռեգաիփ» թարգմանաբար նշանակում է «ցանկանալ ինչ-որ բան», նշվում է ամեն տարվա Ռաջաբ ամսվա առաջին ուրբաթ օրվա գիշերը:
Մզկիթում միաժամանակ կարող է աղոթել ավելի քան 63 հազար հավատացյալ:
Օսմայան-սելջուկյան ճարտարապետական ոճով կառուցված համալիրը, բացի բուն մզկիթից, ընդգրկում է նաև թանգարան, պատկերասրահ, գրադարան, հանդիսությունների դահլիճ, արվեստանոց և ավտոկայանատեղի. հայտնում է Anadolu գործակալությունը: