Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը Բելգիայի խորհրդարանում քննարկվելու է օրինագիծ, որով ակնկալվում է, որ ցեղասպանությունների ժխտումը կքրեականացվի: Այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Այդ օրինագծում Հայոց ցեղասպանության մասը նախատեսված չէր, բայց տեղի հայ համայնքի, Հայ դատի հանձնախմբի տարած աշխատանքի արդյունքում ակնկալվում է, որ այս երկու օրը կունենանք նաև Բելգիայի խորհրդարանի կողմից որդեգրված նման օրենք»,- ասաց նա՝ հավելելով, որ որոշ երկրներում ցեղասպանության ժխտումը քրեականացնելը խնդրահարույց է:
«ԱՄՆ-ում նման օրենք չես կարող որդեգրել, ոչ էլ հրեական Ողջակիզումի մասին կա նման օրենք, այլ կա ատելություն տարածելու դեմ, սրանք տարբեր հարցեր են: Հիմա մարդը կարող է ասել՝ իմ կարծիքով` ցեղասպանություն չէր, հիմա դա ժխտո՞ւմ է, թե՞ ժխտում չէ: Բայց փաստը, եթե ժխտի, թե չի եղել հայերին ոչնչացնելու ծրագիր, որոշ երկրներում, դա խնդիր է և կարող է ավելի հեշտ քրեականացվել: Բայց եթե կապ ունի որակման հետ` այդ կատարվածները ցեղասպանությո՞ւն են, թե՞ ոչ, կարող են ասել, որ ազատ կարծիքի շրջանակներում է: Այսինքն՝ մենք պետք է զգույշ լինենք՝ ինչն ենք փորձում անցկացնել: Եթե Բելգիայի դեպքում նման օրինագիծ որդեգրվի, բայց չվերաբերի Հայոց ցեղասպանությանը, դա խնդիր կլինի, այսինքն՝ այլ ցեղասպանությունների ժխտումը քրեականացվի, բայց դա չվերաբերի Հայոց ցեղասպանության ժխտմանը: Այստեղ պետք է զգույշ լինենք, թե ինչն է, որ չպետք է ժխտվի»,- ընդգծեց նա: