Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայի Սենատը փետրվարի 11-ին 234 կողմ, 8 ձեռնպահ և 3 դեմ ձայներով ընդունել է Հոլոքոստի և ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այն պատիժ է սահմանում Հոլոքոստը, մարդկության դեմ իրագործված հանցագործությունները, պատերազմի ոճիրները ժխտողների նկատմամբ:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Il Sole 24 Ore-ը և Սենատի պաշտոնական կայքը: Օրինագծի` բոլոր ատյաններում ընդունման դեպքում երեք տարվա ազատազրկում է սպառնում անձանց, ովքեր «մասամբ կամ ամբողջությամբ կժխտեն Հոլոքոստը, կհրահրեն կամ կկատարեն ռասայական խտրականության վրա հիմնված արարքներ»:
Օրինագիծը դեռ պետք է հավանության արժանանա Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից: Սենատորները քվեարկության ժամանակ հստակ ընդգծել են` օրինագծի ընդունումը չի խաթարում խոսքի ու ազատ արտահայտվելու իրավունքը:
Օրինագծի ջատագով Ջուզեպե Լումիան, ով արդարադատության հանձնաժողովի անդամ է, նշել է, որ օրինագծի ընդունումը բեկումնային է Իտալիայի համար: «Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ժխտումը կպատժվի ինչպես շատ երկրներում»,- ասել է Լումիան:
Ֆրանսիան եւ Գերմանիան եվրոպական այն երկրների թվում են, որոնք քրեականացրել են Հոլոքոստի ժխտումը: Ֆրանսիայում օրինագիծ է շրջանառվում, որը պատիժ կսահմանի նաեւ Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ:
Իտալիայի պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշում է ընդունել 2000թ. նոյեմբերի 16-ին: