Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պեկինում Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցողները առևտրային երկխոսությունների նոր փուլ են սկսել համաշխարհային տնտեսությունը քայքայել սպառնացող հակամարտության կարգավորման նպատակով: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
ԱՄՆ առևտրային գծով ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերը և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հանդիպել են Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ «Դիաոյուտայի» պետական հյուրատանը։
Մինչ հանդիպումը` Մնուչինը լրագրողներին տեղեկացրել է, որ կողմերը «շատ արդյունավետ» աշխատանքային ընթրիք են ունեցել։
Այս պահին նրանք փորձում են հարթել լուրջ տարաձայնությունները ԱՄՆ-ի այն մեղադրանքների հետ կապված, թե Չինաստանը տարիներ շարունակ կիրառում է անազնիվ առևտրային քաղաքականություն՝ ինտենսիվորեն սուբսիդավորելով իր ընկերությունները, միևնույն ժամանակ օգտագործելով ամերիկյան ընկերությունների տեխնոլոգիական նորությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս առիթով ասել է` երկու կողմերն էլ մոտ են համաձայնության, սակայն պաշտոնյաները նախընտրում են ավելի զգույշ արտահայտվել։
Հաջորդ շաբաթ Լյու Հեն Վաշինգտոն կմեկնի հերթական բանակցությունների համար։
Սպիտակ տան տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն տեղեկացրել է, որ անհրաժեշտության դեպքում բանակցությունները կարող են տևել շաբաթներ, նույնիսկ` ամիսներ։ Չինաստանի առևտրի նախարարությունն էլ հայտարարել է, որ դեռ «մեծ ծավալի աշխատանք» կա անելու:
ԱՄՆ-ը և Չինաստանը անցած տարի 360 մլրդ դոլարի երկկողմ առևտրային մաքսատուրքեր են մտցրել, սակայն Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը դեկտեմբերին պայմանավորվել են շարունակել բանակցությունները։