|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թերթի տեղեկություններով` այն պահից, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հրապարակեց իշխանության հետ բանակցությունների պատվիրակության իր կազմը, կուլիսային պատերազմ է սկսվել ընդդիմության շարքերում` այդ կազմում ընդգրկվելու համար:
Ամենաշատն այդ կազմում չներգրավվելու համար նեղսրտած են եղել նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը եւ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ս. Աբրահամյանը, որպես փաստարկ, բերել է այն, որ ինքը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ նույն կառավարությունում է աշխատել եւ լեզու կգտնի նրա հետ, իսկ Հ. հովհաննիսյանը պնդել է, որ ինքը ժամանակին Գ. Ծառուկյանի հետ է լավ հարաբերություններ ունեցել ու նույնպես կարող է լեզու գտնել:
Շատերին թվացել է, թե այս պատվիրակության կազմն այնուհետեւ դառնալու է միասնական կառավարության մաս: Հետագայում ստացվեց այնպես, որ թե' չընդգրկվածների վրդովմունքն էր իզուր, թե' ընդգրկվածների ուրախությունը: