Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր սահմանը հատելու են 3,5 միլիոն խմբաքանակով բժշկական դիմակներ, շուկայում կա մինչև 1 միլիոն խմբաքանակի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ սովորական բժշկական դիմակ կրելու այս մեծ մղումը իմաստ չունի։
«Դիմակի իմաստը պաշտպանութունն է արտաշնչելուց, փռշտալուց և հազալուց բերանից և քթից դուրս եկող մանր կաթիլների դեմ, որովհետև շնչելուց սովորական բժշկական դիմակները կամ անորակ դիմակները չեն պաշտպանում։ Դիմակները 3-4 ժամը մեկ պետք է փոխել, որովհետև դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները, թե՛ միկրոօրգանիզմները, թե՛ փոշին։ Այսինքն, պետք է օգտագործել որակյալ դիմակներ, հաճախ փոխել կամ ընդհանրապես չօգտագործել»,-ասաց նա։
Դեպքերի աճին զուգընթաց կունենանք առանձին հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդներին, որպեսզի ներհիվանդանոցային վարակ չտարածվի։ Մարզային բժշկական կենտրոններում, նախարարի խոսքով, ամենայն հավանականությամբ՝ կորոնավիրուսով հիվանդներ չեն բուժվի։ Կորոնավիրուսով հիվանդները կբուժվեն կենտրոնացված և «Նորք» ինֆենկցիոն հիվանդանոցը կլինի կենտրոնական օղակը։
«Նորք» ինֆեկցիոնը աշխատում է գերծանրաբեռնված․ թեթևացումներ են արել՝ որոշ հաճախորդների տեղափոխելով այլ հիվանդանոցներ, որպեսզի նոր ընդունումների տեղ ունենան։ Մոդուլային ընդունարան են կառուցում, որը կօգնի թեթևացնել մահճակալային ծանրաբեռնվածությունը։ Ինֆեկցիոնիստները գերլարված աշխատանքային պայմաններում են․ Արսեն Թորոսյանն ասաց, մտադիր են դասընթացով ընդհանուր պրոֆիլի բժիշկներին վերապրոֆիլավորել կոնոավիրուսով վարակը բուժող բժիշկների։
Արդեն բուժված կորոնավիրուսով հիվանդներից վարակվելու հնարավորությունը, նախարարի խոսքով, մոտ է զրոյի։ Լավանալուց հետո կրկնակի թեսթավորում է արվում, որպեսզի համոզվեն, որ վիրուսը դուրս է եկել օրգանիզմից։ Լավանալուց հետո տվյալ անձը նույնպես պետք է պաշտպանվի նոր վարակից, քանի որ, նախարարի խոսքով, առայժմ պարզ չէ ձևավորված իմունիտետը ինչ ժամանակահատվածում է պաշտպանում մարդուն։
Իրանից ժամանած մեր գրեթե բոլոր հայրենակիցները շատ լավ են զգում, ջերմության բարձացում կա միայն մեկ հիվանդի մոտ, որին տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի թեսէավորեն։ Մյուսներին 14 օր հետո կթեսթավորեն, քանի որ հնարավոր է վիրուսը դուրս գա օրգանիզմից առանց որևէ ախտանշանի և թեսթավորելուց հետո պատասխանը միանգամից բացասական լինի։ Թորոսյանն ասաց՝ այս պահին բացահայտված դեպքերից 18-ն այդպիսին են․ եթե ուշ թեսթավորեին՝ բացասական կլիներ պատասխանը։
«Հայաէրոնավիգացիա ընկերության աշխատակիցները ինքնամեկուսացվել են․ որոշումը կայացրել է նախարարությունը, քանի որ, հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, հնարավոր չէր մեկուսացնել այլ վայրում։ Աշխատակիցներից մեկի մոտ վիրուս է եղել, որից հետո հետազոտել են և պարզել, որ այլ աշխատակիցներից որևէ մեկի մոտ վիրուս չկա։
Ընդհանուր առմամբ՝ աշխարհում տղամարդկանց մահացության թիվը 2,5 անգամ ավելի մեծ է, քան կանանց։ Արսեն Թորոսյանն ասաց՝ դա կապված է ծխելու և անառողջ սննդի հետ, քանի որ սրտթոքային հիվանդություններ են առաջանում, որոնք էլ խոցելի են դարձնում վիրուսի դեմ։
Դպրոցահասակների շրջանում աշխարհում լուրջ դեպք չկա․ 30-ից ցածրերի շրջանում էլ ծանր դեպքեր էլ չկան․ «Իտալիայի 30 հազար մահերի մեջ 30-39 միջակայքում 2 մահ է եղել, երկուսն էլ շատ ծանր այլ հիվանդություններով ուղեկցվելու պատճառով»։
Վիրուսի տարածմանը զուգընթաց աշխարհում հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից և կենտրոնանաում են ինքնամեկուսացման վրա՝ նշեց նախարարը, կան երկրներ, որտեղ դրա խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն։
Նա ասաց, որ կորոնավիրուսները, որպես ընտանիք, միշտ շրջանառվել են մրսածության հետ։ Այս նոր տեսակի կորոնավիրուսի հետ, անխուսափելիորեն, գնում ենք համակերցության և պետք է պաշտպանման միջոցները մնան ուժի մեջ։
«Պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել, ինչպես ապրում ենք շատ ու շատ այլ վիրուսների հետ»,-ընդգծեց Արսեն Թորոսյանը։
Սա նշանակում է՝ պաշտպանիչ միջոցառումները պետք է տարածել ժամանակի մեջ՝ նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո։
Մանրամասն՝ տեսանյութում․