|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է, եւ առողջապահության նախարարությունն այդ պատվաստանյութն իրացնելու խնդիր ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության կազմակերպիչ, ուռոլոգ Գեւորգ Գրիգորյանը:
«Հիշո՞ւմ եք, որ AstraZeneca պատվաստանյութի տարիքային շեմը սահմանել էին 55 տարեկանից բարձր տարիքը:
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին փորձում հիմնավորել իրենց որոշումը:
Դե քանի որ հիշում եք՝ ասեմ, որ նախարարի հրամանով փոփոխել են ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԸ (ինչպես գարդասիլի դեպքում):
Դա բնական էր, որովհետև AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է, եւ նրանք այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունեն:
Հ.Գ. բնակչությունը չի վստահում ՀՀ առողջապահության նախարարությանը: Առողջապահության նախարարությունը արդեն վաղուց լեգիտիմ չէ», - գրել է բժիշկը: