Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է.«Հայաստանի ներքին շուկայում այս օրերին դժվարությամբ կարող ենք գտնել մանդարին: Որոշ խանութներում վաճառքի մանդարին չկա, իսկ այն խանութները, որոնք վաճառում են, վաճառում են բարձր գնով՝ 450-500 դրամով: Խոսքը մանր չափի մանդարինի մասին է, որն Ամանորից առաջ բազմաթիվ քաղաքացիներ կարողանում էին Հայաստան ներկրել:
Ի դեպ, նկատենք, որ այդ օրերին մանդարինի գինը Հայաստանում կազմում էր 200- 250 դրամ: Ստեղծված իրավիճակի պատճառը ԵԱՏՄ կանոնակարգերն են: Ինչպես հայտնի է, այս հունվարից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:
Այսինքն՝ քաղաքացիները կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չպետք է գերազանցի 500 եվրոն: Սա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ է պայմանավորված:
Տեղեկացնենք, որ այս որոշումից հիմնականում դժգոհում են այն մարդիկ, որոնք մանր բիզնեսով են զբաղվում: Նախկինում եթե մի քանի հոգով կարողանում էին յուրաքանչյուրը 50 կգ ուղեբեռ անցկացնել, ապա հիմա 25 կգ-ի դեպքում դա եկամտաբեր չէ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: