Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ավարտվեց ԿԸՀ նիստը, որի օրակարգում մեկ հարց էր` 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ առավոտյան ժամը 8:00-ին ավարտվել էր քվեարկության արդյունքների ամփոփումը, որով էլ ԿԸՀ-ն կազմեց արձանագրություն նախնական արդյունքների վերաբերյալ:
«ԿԸՀ-ն արձանագրում է, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 591 276 է, քվեարկության օրը լրացուցիչ ցուցակում եղել է 131 ընտրող, շրջիկ արկղով ընտրողների թիվը 1209 է եղել, էլեկտրոնայինով` 504: Ընդհանուր ընտրողների թիվը` 2 593 120, ընտրություններին մասնակցել է 1 262 164 քաղաքացի կամ 48.67%-ը»,- ասաց Մուկուչյանը:
Նա հայտնեց, որ անվավեր քվեաթերթիկների թիվը 4 675 է, և ներկայացրեց ընտրությանը մասնակից քաղաքական ուժերին կողմ քվեարկած ընտրաթերթիկների թիվը:
Եվ այսպես`
ՀՀԿ օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիներից 59 608-ը կամ 4.7%-ը:
ՔՈ օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած ընտրողներից 8 533-ը կամ 0.68%-ը:
ՀՅԴ օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիներից 48 822-ը կամ 3.89% -ը:
«ԻՄ քայլ»-ը դաշինքի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած քաղաքացիներից 884 849-ը կամ 70.44%-ը:
ԼՀ-ի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած ընտրողներից 80 049-ը կամ 6.37% -ը:
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիներից 6 460-ը կամ 0.51%-ը:
«Ազգային առաջընթաց» կուսակցության օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիներից 4 122-ը կամ 0.33%-ը:
«Մենք» դաշինքի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիներից 25 174-ը կամ 2%-ը:
ՕԵԿ-ի օգտին քվեարկել է ընտրության մասնակցած քաղաքացիներից 12 390-ը կամ կամ 0.99%-ը:
«Սասնա ծռեր» կուսակցության օգտին քվեարկել է ընտրության մասնակցած քաղաքացիներից 22 868-ը կամ 1.81%-ը:
ԲՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրության մասնակցած քաղաքացիներից 103 837-ը կամ 8.27%-ը:
Մուկուչյանի տեղեկացմամբ անճշտությունների գումարային չափը 521 է: