|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ցուցակ կազմելիս առաջնային նայում ենք, թե մարդն ինչ ծառայություններ է մատուցում հայրենիքին, երկրին, ինչ արժեհամակարգ է կրում, եւ որեւէ կապ չունի, թե նա ում եղբայրն է»,- ասաց «Մենք» դաշինքի թեկնածու, ավագանու նախկին՝ «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը, մեկնաբանելով, թե ինչու են իրենց ցուցակում ներառել գեներալ Մանվելի աներորդուն՝ Նազիկ Ամիրյանի եղբորը։
«Օրենքը թույլ է տվել մարդուն առաջադրվել, խնդիր չունի, կոռուպցիայի մեջ թաթախված չէ եւ, այո, առաջադրվել է մեր ցուցակում»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ Պետրոս Ամիրյանը «ԵԿՄ Ավան-Առինջ» տարածքային կազմակերպության նախագահն է, եւ այս տարվա ամռանը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո, ոստիկանությունը խուզարկություններ էր արել ու զենք հայտնաբերել նաեւ ԵԿՄ Ավանի գրասենյակում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: