Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ТАСС լրատվական գործակալությանը, որում խոսել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին:
Լրագրողը հիշեցրել է Աստանայում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, թե ՀԱՊԿ գլխավոր քատուղարի պաշտոնը, ռոտացիայի համաձայն, պետք է փոխանցվի Բելառուսին, իսկ ավելի ուշ հայտարարվեց, որ հարցը կքննարկվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Նա հետաքրքվել է` արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը զրկվել է իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունից:
Զոհրաբ Մնացակլանյանը պատասխանել է. «Եթե ի պատասխան կրկնեմ այն, ինչ ամբողջ ընթացքում պնդել է Հայաստանը, ապա կգանք այն եզրահանգման, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, և դրա համար մենք ունենք լավ կադրային ներուժ: Այսինքն, պատասխանելով ձեր հարցին, կասեմ, որ, ո'չ, դա չի նշանակում»:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ կազմում կան 6 իրավահավասար անդամներ, և որոշումը պետք է կայացվի կոնսենսուսի միջոցով: