Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՊԿ-ում վտանգավոր բաներ են տեղի ունենում, որոնք ոչ մի կերպ չեն առնչվում կազմակերպությանը: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Մոսկվայի հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Պլատոշկինը:
Փորձագետը հիշեցնում է, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ է կանչել Յուրի Խաչատուրովին, որի դեմ իշխանափոխությունից հետո քննություն է տարվում (ՀԱՊԿ-ին ոչ մի կերպ չառնչվող գործերով), և նրա փոխարեն հայկական կողմն առաջարկել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը միշտ բարեկամաբար է տրամադրված եղել Ռուսաստանի նկատմամբ:
«Բայց «հանկարծ» Բելառուսը պահանջում է, որպեսզի իր քաղաքացին զբաղեցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Դա վիրավորանք է Հայաստանին. չէ՞ որ այդ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել 3 տարի ժամկետով, եւ այն դեռ չի լրացել: Նկատեմ, որ եթե «դաշնակից» Լուկաշենկոն կտրականապես հրաժարվեց իր տարածքում ռուսական ռազմաբազա տեղակայել, ապա Հայաստանում՝ Գյումրիում, գոյություն ունի ռուսական ռազմաբազա, որի զինծառայողները շրջապատված են տեղի բնակչության հոգատարությամբ: Հայերը մեր զինվորներին և սպաներին իրենց զինվորներից պակաս լավ չեն վերաբերվում:
Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ անվիճելի առաջնորդ, պետք է միջամտի` վերականգնելու համար օրինականությունն ու արդարությունը: Եվ դրանով իսկ «կանգնեցնի» այն խոսակցությունները, համաձայն որոնց` մոսկովյան որոշ շրջանակներ Բելառուսի ձեռքով այս կերպ փորձում են վրեժ լուծել Փաշինյանից (եւ նշանակում է` հայ ժողովրդից, որը հավատացել է նրան) այն բանի համար, որ Հայաստանի նոր իշխանությունը «փողոցից» է եկել:
Բոլոր մանր վեճերն ու շանտաժները պետք է անհապաղ մի կողմ թողնել: Նրանք, ովքեր ցանկանում են ՀԱՊԿ-ում նվաստացնել Հայաստանին, կամա թե ակամա նպաստում են այդ կազմակերպության փլուզմանը, նշանակում է՝ խաղում են հօգուտ Արեւմուտքի»,- հավելել է Պլատոշկինը: