|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անկարայի գլխավոր դատախազությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 պատգամավորի մեղադրանք է առաջադրել:
Ըստ «ԱՆադոլու» գործակալության՝ Օսման Բայդեմիրի, Ալիջան Օնլույի, Ֆելեքնաս Ուջայի, Սիբել Յիղիթալթի, Նադիր Յըլդըրըմի, Դիլեք Օջալանի Միզգին Ըրգըթի և Կարո Փայլանի դեմ ներկայացված հայցում նրանք մեղադրվել են «թուրք ժողովրդին, Թուրքիայի պետությանն ու կառավարությանը, պետության զինվորին և ոստիկանին հրապարակավ նվաստացնելու, ահաբեկչական քարոզչություն իրականացնելու, քաղաքական կուսակցությունների օրենքին հակասող վարվելակերպ դրսևորելու և նախագահին վիրավորելու» մեջ:
Կայքը ներկայացրել է յուրաքանչյուր պատգամավորի «մեղքը» և դրանց իրականացման ամսաթիվը:
Կարո Փայլանի դեմ մեղադրանք ներկայացնելու պատճառ է դարձել նախորդ տարվա մայիսի 1-ին Կանադայում նրա հարցազրույցը, որում նա «վիրավորել է նախագահին և հրապարակավ նվաստացրել թուրք ժողովրդին, պետությանն ու կառավարությանը»: