Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արձագանքել է նախօրեին իր ամերիկացի գործընկեր Մայք Պոմպեոյի հայտարարությանը:
«Նա կա'մ պետք է ստանձնի իր ասածների պատասխանատվությունը, կա'մ պետք է սեփական անձը զերծ պահի ԱՄՆ գործողություններից: Երկուսի մեկտեղում լինելն անհնարին է: Նա լկտիաբար, մարդկության դեմ հանցագործությունների սպառնալիքով թիրախավորում է Իրանի շարքային քաղաքացիներին, իսկ հետո քննադատում է ԶԼՄ-ներին իր խոսքերը մեջբերելու համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ենթադրաբար, Զարիֆն ակնարկել է նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Newsweek պարբերականի մասին Tweet-ին, որում նա խիստ քննադատության էր ենթարկել ամերիկյան հայտնի պարբերականին, որը հատուկ ռեպորտաժով անդրադարձել էր Իրանի քաղաքացիների վրա ԱՄՆ նոր պատժամիջոցների բացասական ազդեցությանը: «Ամո՛թ կեղծարար Newsweek»ին, որն աջակցում է Զարիֆին՝ ստեր տարածելու համար: Մարդասիրական նշանակության ապրանքամիջոցների հետ կապված ֆինանսական հոսքերը բացառված են պատժամիջոցներից»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Պոմպեոն: