կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-02 17:07
Քաղաքական

Աղվան Վարդանյանը հակասություն է տեսնում նախագահի ու կառավարության ասածների մեջ

Աղվան Վարդանյանը հակասություն է տեսնում նախագահի ու կառավարության ասածների մեջ

ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները եւ կառավարության ասածն ու արածը, ըստ էության, իրար չեն համապատասխանում, հակասություն կա:

 

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ի պատասխան Վարդանյանի դիտարկմանը, վստահեցրեց, որ պետք չէ էական շեղումներ փնտրել: Գաբրիելյանը տեղեկացրեց, որ 2014թ. հունվարի 1-ից կլինի աշխատավարձերի բարձրացում, մասնավորապես` ուժային կառույցների աշխատողների, իսկ հուլիսի 1-ից կբարձրանան մնացած հատվածի աշխատողների աշխատավարձերը, ինչն էլ, ըստ Գաբրիելյանի, համահունչ է նախագահի նշած ժամկետներին: «Տարընթերցում չկա, եւ ըստ էության, փոփոխություն եւս չկա: Պետք չէ էական շեղումներ փնտրել, Ձեր մատնանշած թվերը կլինեն հուլիսի 1-ից»,- ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: