Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը ուշագրավ հայտարարություն է հնչեցրել, թե գաղտնալսվելու վախ ունեցող բազմաթիվ թուրք նախարարներ նախընտրում են զանգահարել WhatsApp հավելվածի միջոցով. տեղեկացնում է T24-ը:
«Ես ականատես եմ եղել, որ բոլորը, այդ թվում՝ կուսակցության պատգամավորները, խոսում են WhatsApp-ով: Դե, թող հերքեն: Այդ նախընտրությունն ահա թե որտեղից է գալիս` չեն վստահում, մտածում են՝ մի ժամանակ գյուլենականներն էին գաղտնալսում, հետո` ուրիշները, հիմա ի՞նչ իմանաս, թե ով է լսում»,- ասել է Փայլանը:
Ուշագրավն այն է, որ խորհրդարանում իշխող կուսակցության անդամները չեն հակադարձել կամ չեն հերքել Փայլանին, անգամ` նրանցից մեկը համաձայնել է հայ պատգամավորի հետ: