Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի:
Այս մասին ArmProd EXPO 2018 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և ՎՏԲ բանկի միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ՝ կառավարության:
«Մենք փորձում ենք հնարավորինս արագ խնդիրը բերել տրամաբանական հանգուցալուծման, և այս պահի դրությամբ դրական առումով բանակցություններն առաջ են գնում, և ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս մենք այդ հանգուցալուծմանը կհասնենք»,-նշեց նա՝ հավելելով, որ այս փուլում դեռևս քննարկվում են Ալավերդու պղնձաձուլարանի շահագործման շարունակման, ինչպես նաև արդիականացման և բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր:
Լրագրողի այն հարցին, թե ինչ փուլում են չինական ընկերության՝ նոր պղնձաձուլարան կառուցելու հետ կապված բանակցությունները, փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ այս փուլում ակտիվ աշխատանք է տարվում չինացի գործընկերների հետ: «Նոյեմբերին տեղի է ունենալու Չինաստանի հետ միջկառավարական հանձնաժողովի նիստը, և այնտեղ, կարծում եմ, որոշակի զարգացումներ տեղի կունենան: Նախագիծը բավականին խոշոր է և ունի իր բարդությունները, բայց կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բոլոր իր ջանքերը ներդնել, որպեսզի գործընթացը կայանա, և նախագիծը բնապահպանության առումով ապահով լինի»,-հավելեց նա:
Աղբյուր՝ Yerkirmedia.am