Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը: Նախագահ ընտրվելուց հետո ելույթով հանդես եկավ Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ շատ հուզված է իր նկատմամբ ժողովրդի ու իր թիմի անվերապահ վստահությունից, ապա ասաց. «Մեր կատարած գործով ենք հասել դրան»:
Ծառուկյանը հիշեցրեց, որ ժամանակին շահարկում էին, թե ընդդիմադիր կարգավիճակը համաձայնեցված էր իշխանության հետ: «Ասում էին` տեսեք` պայմանավորված էր, տեսաք` 15 թվականին ինչ կատարվեց: Ծառուկյան Գագիկը քայլ է կատարել ոչ թե ունեցվածքի, պաշտոնի համար, այլ Աստծո կամոք: Ամեն ինչի էլ հասել ենք: Մարդ պետք է բարի, կամեցող լինի, արդար լինի, մարդկանց վերևից չնայի, և դրա շնորհիվ Աստված իրեն տալիս է, այո, փակ դռերը տալիս ա, չորը կանաչում ա»,- ընդգծեց նա՝ հավելելով. «Դե ասելով՝ էն անգամ Ծառուկյանը չգնաց, էս անգամ կգնա՞, էլ չի գնա: Սիրելի' լրագրողներ, Ծառուկյանը չէր կարող իր ազգին տանել արյունահեղության: Անվերապահ վստահության կարիք կա, Ժողովուրդը հոգսի մեջ է, կարիքի մեջ է, վարկերի ու ծախսերի մեջ է, հարկեր ու վարկեր, աշխատավարձ: Մարդկանց պետք է ձեռք մեկնել, աշխատող ուժին չի կարելի նեղացնել, բարեգործությամբ երկիր չես կարող պահել, պետք է ժողովրդի համար պայման ստեղծել»:
Ծառուկյանը նաև նշեց, որ չլուծվող խնդիր չկա: «Այն ժամանակ Ծառուկյանի փոխարեն ով էլ լիներ, այդ քայլից հետ չէր կանգնի, որովհետև այդ ժամանակ ժողովրդի անվերապահ հավատը կողքին էր, բոլորն էլ պատասրտ էին դուրս գալ, բայց դա արյունահեղություն էր, Ծառուկյանը դա թույլ տալ չէր կարող և ներել»,- ասաց նա՝ ապա հավելեց. «Հարկավոր է բնական պաշարների հարկերն ու տուրքերը ավելացնել և դրանից հետո անմիջապես բյուջեն 30 տոկոսավ կավելանա»:
«Իմ ժողովրդի առաջ ես պարտք ունեմ: Պաշտոնի համար չեմ, գումարի համար չեմ, բոլորդ էլ գիտեք` ամեն ինչ ունեմ: Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել: Մարդիկ ամեն օր ճանապարհս են փակում, նամակներ են գրում: Մեր ազգի մեջ կա նախանձը, եթե նախանձը չլինի, շատ բան կլինի: Նորից եմ եկել, որ իմ պարտքը կատարեմ: Մեր ժողովրդին ինչ խոսք եմ տվել`իրականություն եմ դարձնելու»,- ասաց Ծառուկյանը:
Նա ելույթի վերջում թիմակիցներին հորդորեց հարգալից լինել այլ քաղաքական ուժերի նկատմամբ, ապա ասաց, որ վիրավորում են նախանձ և թույլ մարդիկ. «Իսկ եթե կվիրավորեն էլ, վիրավորողներին էնպես էլ իրենց տեղը ցույց կտան ու կասեն` որտեղից է եկել: Տեղը տեղին հարգալից բոլորի հանդեպ: Թող իրենք ներկայացնեն իրենց ծրագիրը: Աստված մեզ պահապան»: