Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես էլ ո'չ հաստատում եմ, ո'չ բացառում. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։
«Ես ինչ կարգավիճակ կարող եմ... համապատասխան փորձեք ճշտել քննչական մարմիններից»,– ասաց նա` միևնույն ժամանակ կրկին հաստատելով նախկին խոսքերը` եթե ինքը կապ ունի Մարտի 1–ի գործի հետ, ապա պետք է հրապարակային գնդակահարեն:
Ծառուկյանը մասնավորապես նշեց. «Այդ ապացուցելու դեպքում հրապարակում պետք է գնդակահարեն։ Եթե իմ մասնակցությունը սնունդով ա եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն։ Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ չի ունեցել, Ծառուկյանն առաջին օրվանից ասել է՝ պետք է խումբ ստեղծվի, մեղավորները պատժվեն»։
ԲՀԿ առաջնորդը նաև հավելեց, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան իրենց կառավարությունից զանգել են և հրավիրել հանդիպման: Իսկ թե ո՞վ է եղել, չնշեց:
«Միայն զանգ է եղել կառավարությունից, մարտի 1-ի երեկոյան հրավիրել են կառավարության շենք: Գնացել եմ այնտեղ, որ պետք է հարց քննարկվեր: Եղել եմ կես ժամ կամ 25 րոպե: Տեսնելով խառնաշփոթ վիճակ` ես թողել, գնացել եմ: Կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ հանդիպում է լինելու և քննարկում է լինելու։ Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես թողել, գնացել եմ»,– նշեց Ծառուկյանը։