|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Այսօր բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր էր ստորագրվել: Լրագրողները Գագիկ Ծառուկյանին հարցրեցին, թե ինչպե՞ս է կարողանում բնության հանդեպ սերը համատեղել իր վանդակներում պահվող առյուծների հետ: «Ուրեմն, եթե դու իմ առյուծներին տեսնես, կսիրահարվես իրենց վրա: Այդպիսի առյուծներ աշխարհում չկան:Առյուծները Ծառուկյանին շատ են սիրում»:
Գագիկ Ծառուկյանի կարծիքով` առյուծներին եթե բաց թողնեն, նրանք չեն կարողանա ապրել, քանի որ եղած միջավայրը իրենց հարմարեցված միջավայր չէ: «Ինքնստինքյան այդ առյուծներին բերել եմ գազանանոցներից: Մի հատ սպիտակ վագր էլ նվիրել եմ մեր կենդաբանական այգուն»-ասաց նա: