Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստը:
Ինչ վերաբերում է խմբակցության քարտուղարի պաշտոնում իր հնարավոր թեկնածությանը, Վահե Էնֆիաջյանն ասաց. «Իմ գործընկերների կողմից նման առաջարկ կա: Բայց քանի դեռ խմբակցության նիստը չի եղել, համապատասխանաբար` խմբակցության կողմից ընտրություն չի կատարվել, ես նաև կոռեկտ չեմ համարում այդ ամենի մասին խոսել»:
Հարցին, թե Նաիրա Զոհրաբյանի կողմի՞ց է եղել առաջարկը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Թույլ տվեք ես ամեն ինչ չհրապարակեմ, քանի որ խմբակցությունում ներքին հավակնություններ էլ կան: Առաջարկը երկու-երեք հոգու կողմից չի եղել, խմբակցության բազմաթիվ պատգամավորների կողմից է եղել, կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչների կողմից, տարածքային կառույցի ղեկավարների կողմից է եղել»:
Հարցին, թե ինքն իրո՞ք ցանկություն ունի զբաղեցնելու այդ պաշտոնը, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես միշտ թիմային մարդ եմ եղել և այս ժամանակահատվածի համար գտնում եմ, որ նման պաշտոն զբաղեցնելը բավականին պատասխանատու է, հեշտ գործ չէ»:
Մեր այն դիտարկմանը, թե այն լուրերը, որ ինքը՝ Էնֆիաջյանը, ևս պետք է լքի ԲՀԿ-ն, ըստ էության, հերքվում են, պատգամավորը պատասխանեց. «Ո՛չ, ես երբևիցե նման բան չեմ ասել, ես երբեք չեմ ասել, որ կլքեմ ԲՀԿ-ն»: