կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-02 21:08
Քաղաքական

Քննարկելու հնարավորությունը դեռ սպառված չէ. Բաբլոյանը՝ ԱԺ-ում կատարվածի մասին

Քննարկելու հնարավորությունը դեռ սպառված չէ. Բաբլոյանը՝  ԱԺ-ում կատարվածի մասին

Հայտնել ենք, որ այսօր գումարված ԱԺ արտահերթ նիստում ԱԺ-ն  67 ձայնով կողմ է քվեարկել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու հարցին: ԱԺ նիստն անցել է լարված պայմաններում:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորն էլ գիտեն, որ վերջին շրջանում իր պահվածքով անում էր այնպես, որպեսզի Ազգային ժողովում լինի երկխոսության հնարավորություն, բայց երկխոսություն չեղավ:

 «Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ ես ու Նիկոլ Փաշինյանը, կարծես, հասել էինք համաձայնության, ու քաղաքական առումով ինձ համար մեծ ուրախություն ու բավականություն էր, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա և ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկի  հարցը: Հայտնի էր, որ ուժերի մի մասը, ասենք՝ «Ելք»-ը, կողմնակից է շուտ ընտրություններին, մյուս մասն՝ ավելի ուշ: Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկել արտահերթ ընտրությունների հարցը»,- ասաց ԱԺ նախագահը:

Ապա Բաբլոյանը նշեց, որ օրեր առաջ էլ հանդիպել էր վարչապետի հետ և իր մտահոգությունները հայտնել, այնուհետև միասնական հայտարարությամբ էին հանդես եկել, որում նույնպես մի քանի կետով ու շատ խաղաղ ձևով ներկայացված են ժողովրդավարական ամբողջ մոտեցումները:

Բաբլոյանը անդրադարձվավ նաև իր և Լենա Նազարյանի միջև տեի ունեցած միջադեպին: Նա նշեց, որ հենց Նազարյանն է իր հայտարարությամբ դրդել ԱԺ-ին այս քայլին: «Երբ լրագրողը հարցնում է՝ իսկ եթե նրանք չգնան այդ քայլին, դուք ի՞նչ կանեք, փոխանակ տիկին Նազարյանն ասի, որ իր առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ, որ, քաղաքական գործիքները օգտագործելով, կլինի վստահություն, ասի, որ իր առաջնորդն այնքան հմուտ քաղաքական գործիչ է, որ կհասնի բանակցային արդյունքների, և մենք այդպիսով կհասնենք ընդհանուր նպատակին, ու երբ Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որ բանակցություններ են լինելու, Լենան հայտարարում ` հանկարծ չլսենք, ժողովրդին կհանենք փողոց, և ստացան այն, ինչ ստացան այսօր», - նշեց նա:

 Իսկ ինչ վերաբերում է այն  բանին, որ Փաշինյանն է զանգել ու ասել, որ այսօր արտահերթ նիստ չգումարվի, Բաբլոյանն ասաց, որ ինքը թույլ է տվել նիստ գումարել, որպեսզի հնարավորություն ստեղծվի երկխոսության: «Ես գտնում եմ, որ հնարավորությունը սպառված չէ, պատրաստ ենք և ջանք կդնենք` քննարկելու»,- ասաց ԱԺ նախագահը: