Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կառավարության նիստից առաջ լրագրողները ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեցին երեկվա աղմկահարույց միջադեպի մասին:
Հիշեցնենք, որ, ոստիկանության հաղորդագրության համաձայն, կողոսկրի կոտրվածքով եւ այլ վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 50-ամյա տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում նրան հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա է եղել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Մինչդեռ այսօր Հրաչյա Ռոստոմյանը հերքում է, որ ներկա է եղել միջադեպին: «Ձեր ասած միջադեպին ո'չ ներկա եմ եղել, ո'չ էլ` ականատես»,- ասաց նախարարը:
Նա չցանկացավ մանրամասնել, թե ինչ է հաղորդել Քննչական կոմիտեին` ասելով, թե դա նախաքննական գաղտնիք է:
Նախարարը պնդեց` ճանաչում է տուժողին, սակայն իր ներկայությամբ որևէ խնդիր չի եղել: