Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոչ միայն իրավական չեմ համարում, այլև բարոյական։ Իրենք որևէ քաղաքացու դարպասին իրավունք չունեն նույնիսկ մոտենալու, ուր մնաց Արցախի Հանրապետության ներկայացուցչություն կամ այլ պետական կամ ոչ պետական շենքի։ Եկել են այստեղ, փորձել են դիմակահանդես սարքել, ինչպես սարքում են միշտ, դարպասները կոտրել են, որի կարիքը չկար, կարող էին հանգիստ բացել ու մտնել ներս։ Սա անթույլատրելի է ու ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական ուժերին, որ այս երևույթի նկատմամբ գնահատական հայտնեն։ Իրենք կհանդուրժե՞ն, որ իրենց դարպասները կոտրեն, անկախ նրանից թե խնդիրն ինչ է»,-այս մասին Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ու կես ժամ Սրբազանն ու Արցախի նախահգահն առանձնազրույց են ունեցել։ Իսկ մինչ այդ Բագրատ Սևբազանն իր ավտոմեքենան նվիրել է Արցախի նախգահին։
«Փորձում են ամեն գնով նվաստացնել, ճնշել։ Հավանաբար նաև Ադրբեջանից է եկել ուղերձ։ Տևապես ընկել են ինչ-որ մեքենայի հետևից, մեքենա՞ն է ձեզ երջանկացնելու։ Հսկա երկիրը տապալել կործանել եք, հայրենիքը հանձնել եք, հիմա ի՞նչ մեքենաների հետևից եք ընկել։Արցախի նախագահի հետ քիչ առաջ խոսում էինք, ինքն ասել է՝ եկեք մեքենան ես ուղարկեմ ձեզ, եթե խնդիր կա այդ մեքենայի հետ»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց նաև՝ մեքենաների մասին մտածող Նիկոլ Փաշինյանը թող պատասխանի՝ ու՞ր է հիմա Արցախը։
«Ինչո՞ւ չեն ասում, թե Արցախից որքան գույք, մեքենաներ, այդ թվում որքա՞ն թանկարժեք շտապօգնության մեքենաներ են բերել հանձնել այստեղ, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում։ Բացի այդ, մարդիկ մի կերպ պե՞տք է հասնեին Հայաստան, ի՞նչ են արել իրենք, ուղղաթի՞ռ են ուղարկել, բացի երկիրը հանձնելուց, բացի ասելուց, որ մեր ձեռքերը Պիղատոսի պես լվացել ենք։ Թող մեքենաների մասին չմտածի, թող ասի ո՞ւր է Գանձասարը, ո՞ւր է Ամարասը, ո՞ւր է Ղազանչեցոցը, ո՞ւր են մեր տղերքի շիրիմները։ Դրանք ինքը լրիվ գողացել է, կողոպտել է, էն մեծախոսիկներն էլ իր հետ։ Դադիվանքը որտե՞ղ է այսօր, ո՞վ է գողացել այդ բոլորը։ Ինքն է գողացել իր մի քանի զինվորիկների հետ։ Սրա մասին թող խոսի, ոչ թե, որ մարդիկ մեքենայով եկել են, դու բնավեր ես արել այդ մարդկանց, ա՛յ մեքենա չտեսած մարդ։ Դու խոսի թե այդ սրբությունները, մարդկանց շիրիմներն ի՞նչ ես արել»,-նշեց Բագրատ Սրբազանը։
Նաև հիշեցնենք, որ այսօր Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դարպասները,առանց դատարանի որոշման նեխուժել և առգրավել նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։ Ներկայացուցչությունից հայտնեցին, որ ծառայողական մեքենայի բռնագրավման վերաբերյալ դատարանի որոշում իրենց չի ներկայացվել։
Ոստիկանության գործողություններն ըստ փաստաբանի ապօրինի է և վիճարկելու են դատարանում։
Մանրամասն՝ տեսանյութում։