Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ծնունդով ջավախքցի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում տեղի ունեցած դեպքին:
Հիշեցնենք, որ բնակիչները փորձել են խաչքար տեղադրել տեղի 10-րդ դարի եկեղեցու բակում, սակայն տեղի իշխանությունները թույլ չեն տվել: Բախում է տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև: Բնակավայր է բերվել նաև Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը:
Թորոսյանը նշեց, որ երևույթը քննադատելի է` պետք չէր ուժ կիրառել: Նա ընդգծեց, որ միջադեպի հիմքում, հավանաբար, այն թյուրըմբռնումն է, որ վրացական կողմը մտածել է, թե տեղի հայերը ցանկանում են, խաչքար տեղադրելով, եկեղեցու նկատմամբ էլ պատկանելության հարց առաջ քաշել։ «Մենք դատապարտում ենք բռնության կիրառումը»,- ասաց պատգամավորը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատնից արձագանք չեղավ, այստեղ էլ իշխանությունները լռեցին, «մենք դատապարտում ենք» ասելով` ո՞ւմ նկատի ունի, նա արձագանքեց. «Ես կարծում եմ, որ տարածաշրջանում գլոբալ ընդհանրական շահերը, որոնց հետամուտ են լինում պետությունները, մեզ պարտադրում են կանխել նման միջադեպերը։ Միջադեպին հրապարակային արձագանք վրացական որևէ իշխանավոր չի տվել, եղել են երկկողմանի կոնտակտներ համապատասխան պաշտոնյաների միջև, և այդ զրույցները խնդրին ավելի օգտակար կարող են լինել, քան հրապարակային միմյանց վրա ցեխ շպրտելը: Թույլ տվեք ձեր, մեր բոլորիս անունից դատապարտել»,- ասաց պատգամավորը։