Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 10-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։
Նախարարը կարևորել է հայ-բելառուսական առևտրատնտեսական կապերը, շնորհակալություն հայտնել Սևան ազգային պարկում հիմնված հայ-բելառուսական բարեկամության այգու համար, որտեղ Բելառուսից բերված մի քանի հազար սոճի է տնկվել։ Արծվիկ Մինասյանը նաև նշել է այն մեծ պոտենցիալը, որը կա և կարող է նոր մակարդակի բարձրացնել երկու բարեկամ և գործըներ երկրների միջև տնտեսական հարաբերությունները։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, անդրադարձել մի խումբ հարցերի, որոնք կարող են աշխուժացնել գործարար հարաբերությունները Հայաստանի և Բելառուսի միջև։
Հանդիպմանը խոսվել է մի շարք բիզնես-ծրագրերի գործարկման տարբերակների մասին, անդրադարձ է եղել ներդրումների խթանման, թեթև արդյունաբերության, որակի ենթակառուցվածքների, ստանդարտացման ոլորտներում փոխգործակցության, փորձի փոխանակման հնարավորությունների մասին։ Նշվել է հայ-բելառուսական գործարար ասոցիացիաների ստեղծման անհրաժեշտությունը, որը երկուստեք կակտիվացնի բիզնես կապերը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին և Երևանում նախանշվող հերթական նիստի աշխատանքներին։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային հանդիպումների մասին և ևս մեկ անգամ հավաստել համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն