կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-19 18:45
Քաղաքական

Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, դա շատ վտանգավոր է. Արմեն Աշոտյան

Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, դա շատ վտանգավոր է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը:

Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքոը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր:

Անհասկանալի էր, թե իրականում ինչ էր հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստին հնչեցրած սուր գնահատականը, եթե նախօրեին ռուսական ռազմաբազայից արդեն հնչել էին ափսոսանքի և ներողության խոսքեր: Տհաճ և սխալ եմ համարում նաև որոշ ռուսական զլմների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականները այս կապակցությամբ: Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազան զորավարժություններ է անցկացրել, որի ժամանակ հնչել են կրակոցներ` հանկարծակիի բերելով տեղի բնակչությանը: Դրանից հետո ռզամաբազային ղեկավարությունը ներողություն է խնդրել միջադեպի համար:

Իսկ այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այդ միջադեպին, ասելո.

«Դա անթույլատրելի միջադեպ է, եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»: